Դիլիջանյան պատմություններ

Գլխավոր » Լեգենդներ » Տզրկա լճի լեգենդները

Տզրկա լճի լեգենդները

Advertisements

1391340110710Այժմյան Գոշի լիճը  դարեր շարունակ  հայ թագավորների որսատեղին է եղել և նրա մասին հիշտակվել է դեռ վաղ անցյալում: Գանձակեցին իր աշխատության մեջ  այդ լիճը կոչել է <<Տզրկա>> ծով.  գուցե այն ժամանակ լիճն ավելի մեծ չափեր է ունեցել: Վերջինիս մակերեսի մասին մեզ ստույգ տվյալներ չեն հասել, սակայն նրա հետ կապված շատ լեգենդներ կային:

Ասում են այն ժամանակ մարդիկ հավատում էին , որ լճի խորքում սպիտակ գոմեշներ են ապրում և ամեն անգամ , երբ նրանք ջրի երես են դուրս գալիս , այդ տարին երջանիկ , խաղաղ ու բերքառատ տարի էր լինում: Այս հավատալիքները ստիպում էին մարդկանց ամեն տեսակի ծեսեր մատուցել սպիտակ գոմեշներին. մարդիկ առատ խոտ ու միրգ էին բերում լճի  շրջակայք , որպեսզի ազնիվ կենդանիներն հրապուրվեն և ջրի երես բարձրանան­­­:

Մյուս լեգենդը պատմում է <<Տզրկա>> ծով-ի հատակին գտնվող խաչքարերի մասին: Պատմում են, որ այդ խաչքարերը խորհրդավոր գրեր ունեն իրենց վրա և եթե մարդիկ կարողանան կարդալ այդ գրերը, լիճը ինքն իրեն կհոսի:DSCN0283

 

Տեղի բնակիչներից շատերն էլ մինչ օրս պնդում են , որ  այդ գրերը երջանկության գաղտնիքն են թաքցնում ու, եթե ինչ որ մեկը կարողանա լողալով հասնել լճի հատակին ու կարդալ այդ գրերը, անկասկած աշխարհի ամենաերջանիկ մարդը կդառանա:

Մյուսները երջանկությունը ոսկու մեջ էին տեսնում, ու պնդում, որ այդ գրերը թաղված գանձերի ու ոսկիների մասին են պատմում:

Կային նաև այնպիսիները, որոնք  հաստատում էին , որ այդ գրերը իմաստուն մարդիկ են գրել ու այն կարդացող անձանց իմաստություն ու ողջախոհություն են պարգևում:

This slideshow requires JavaScript.

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Վերջին գրառումները: Դիլիջանյան պատմություններ

Բանջարով ապուր

Դիլիջանն ունի շատ հարուստ և յուրահատուկ խոհանոց: Դիլիջանի ավանդական կերակրատեսակներից են եղել կորկոտը, խաշիլը, ավելուկով փթռուկը, տհալով կարտոֆիլը, կոնչոլը և այլն: Տարածված  են եղել  սինդրիկով, բանջարով, դանդուռով աղցանները, ինչպես  նաև տապակած ծնեբեկը, սիբեխը, ծտի պաշարը, շուշանն ու իսկոթը: Խմորեղեններից հայտնի են՝  կաթնահունցը, նազուկը, բիշին: Դիլիջանցիները պատրաստել են նաև քաղցր ապուրներ որոնցից են հոնաչրով, սալորաչրով և […]

Դմիտրի Տոմիչ

Դիլիջանի երկրագիտական թանգարանի դիմացի մայթին, այնտեղ ուր մի ժամանակ ռուսական ուղղափառ եկեղեցին էր, կա մի համեստ հուշաքար, որի վրա ռուսերեն լեզվով գրված է. <<Капитан русской армии Томич Дмитрий Стояанович. 1858-1907 гг.>>:  Իսկ ո՞վ է այս Տոմիչը,  որ մինչ օրս կանգուն է նրա հիշատակը պահպանող հուշաքարը: Դմիտրի Տոմիչը ռուսական բանակում ծառայող բազում սերբերից մեկն էր:

Աղջկա բերդ

Աղջկա բերդ ամրոցը գտնվում է Դիլիջան քաղաքից մոտ 25 կմ հյուսիս-արևելք, անտառապատ սարի գագաթին։ Ամրոցի ներսում, ավերված բնակարաններից բացի կան երկու ջրամբարներ և խաչաձև հատակագիծ ունեցող եկեղեցի։ Ամրոցի պատմա-հնագիտական արժեքը շատ մեծ է, որովհետև լավ պահպանվել է նրա ամբողջականությունը։ Ըստ ավանդության մի գեղեցկուհի երիտասարդ իշխանուհի է եղել։ Շատ իշխաններ են ցանկացել ամուսնանալ նրա հետ, սակայն

Իշխանուհի Մարիամ Թումանյանի ամառանոցը Դիլիջանում

Դիլիջանում  նվիրական անունների հետ կապված մասունքներ շատ կան, բայց դրանց մեջ առանձնանում է իշխանուհի Մարիամ Թումանյանի առանձնատունը: Իրականում սա մասունք է ոչ միայան Դիլիջանի, այլ ՝ ամբողջ  Հայաստանի համար: Ամառանոցն այս Աղստև գետի ափին  կանգնած նախշավոր պատշգամբով երկհարկանի շենք է, որտեղ հյուրընկալվել են  Հովհաննես Թումանյանը, Ալեքսանդր Շիրվանզադեն, Արմեն Տիգրանյանը, Լեոն, Ավետիք Իսահակյանը, Ազնիվ Հրաչյան, Սիրանույշը, […]

Տզրկա լճի լեգենդները

Այժմյան Գոշի լիճը  դարեր շարունակ  հայ թագավորների որսատեղին է եղել և նրա մասին հիշտակվել է դեռ վաղ անցյալում: Գանձակեցին իր աշխատության մեջ  այդ լիճը կոչել է <<Տզրկա>> ծով.  գուցե այն ժամանակ լիճն ավելի մեծ չափեր է ունեցել: Վերջինիս մակերեսի մասին մեզ ստույգ տվյալներ չեն հասել, սակայն նրա հետ կապված շատ լեգենդներ կային: Ասում են այն […]

%d bloggers like this: