Դիլիջանյան պատմություններ

Գլխավոր » Պատմություններ » Իշխանուհի Մարիամ Թումանյանի ամառանոցը Դիլիջանում

Իշխանուհի Մարիամ Թումանյանի ամառանոցը Դիլիջանում

download 2Դիլիջանում  նվիրական անունների հետ կապված մասունքներ շատ կան, բայց դրանց մեջ առանձնանում է իշխանուհի Մարիամ Թումանյանի առանձնատունը: Իրականում սա մասունք է ոչ միայան Դիլիջանի, այլ ՝ ամբողջ  Հայաստանի համար:

Ամառանոցն այս Աղստև գետի ափին  կանգնած նախշավոր պատշգամբով երկհարկանի շենք է, որտեղ հյուրընկալվել են  Հովհաննես Թումանյանը, Ալեքսանդր Շիրվանզադեն, Արմեն Տիգրանյանը, Լեոն, Ավետիք Իսահակյանը, Ազնիվ Հրաչյան, Սիրանույշը, Հասմիկը, Հովհաննես Աբելյանը, Իսահակ Ալիխանյանը, Ժասմենը, Արուս Ոսկանյանը, Աղասի Խանջյանը, Ասքանազ Մռավյանը, Անատոլ Լունաչարսկին, Նանսենը, Մաքսիմ Գորկին , Եղիշե Չարենցը:

Այս ամառանոցում  1927 թ-ին բուժվել է մեծ զորավար Հովհաննես Բաղրամյանը: Բուժվելու հույսով այստեղ է գալիս  նաև Վահան Տերյանի կինը՝ Սուսաննան, սակայն  նրան նույնիսկ  բախտ չի վիճակվում տեսնելու Դիլիջանի գարունը:  Նա մեռնում  և անհիշատակ թաղվում է այստեղ: Իշախանուհի Մարիամ  Թումանյանի ամառանոցում է նաև իր  վերջին օրերն անցկացնում հայտնի դերասանուհի Ազնիվ Հրաչյան: Այս տանը նա նույնպես պառկած էր բոլորովին միայնակ ու հիվանդ:  Նույն այս ամառանոցում  8 տարի առաջ մահացել էր նրա ամուսինը,  չկար նաև նրա աղջիկը՝ Պերճուհին և Ազնիվ  Հրաչյայի խնամքը ստանձնել էին Դիլիջանի թատերասերները:

Իսկ ո՞վ էր իշխանուհի Մարիամ Թումանյանը և ինչո՞ւ էր հենց նրա ամառանոցը դարձել գրողների, արվեստագետների, հասարակական գոծիչների հավաքատեղի:12-9-1-1

Մարիամ Թումանյանը (1870-1945)` հայտնի իրավաբան և հասարակական գործիչ Մարկոս  Դոլուխանյանի դուստրը, ծնվել է Թիֆլիսում: Կրթությունը ստացել է Գայանյան դպրոցում, այնուհետև Թիֆլիսի առաջին իգական գիմնազիայում: Նրա անհատականության ձևավորման խնդրում  մեծ  դեր է խաղացել հայոց լեզվի և գրականության ուսուցիչ  Միսակ Արամյանը: 17 տարեկան հասակում ամուսնացել է տարքով իրենից կրկնակի մեծ , հրապարակախոս, հասարակական գործիչ, «Նովոյե օբոզրենիե» լրագրի խմբագիր Գեորգի Թումանովի հետ` ոտք  դնելով իշխանական  մի ընտանիք, որտեղ առհասարակ հայերեն խոսք չէր հնչում: Նա, բառիս բուն իմաստով, հեղաշրջում է կատարում այս տանը` հայեցի դաստիարակություն տալով իր զավակներին: երիտասարդ իշխանուհին Թումանովների տունը դարձնում է ժամանակի հայ գրողների ու հասարակական գործիչների  պարբերական հավաքների` այսպես կոչված «գրական հինգշաբթիների» վայր:

Մարիամ Թումանյանը Եղել է Կովկասի հայոց բարեգործական ընկերության Խուդադյան որբանոցի (աղջիկների) կազմակերպիչն ու պատասխանատուն: Նրա ջանքերի շնորհիվ է նախաձեռնվել և կառուցվել  Աբասթումանի առողջարանը թոքախտով հիվանդների համար:

Առաջին աշխարհամարտի տարիներին տիկին Թումանյանի նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ գաղթականների համար ստեղծվեցին կազմարարական, ջուլհակագործական, կարի ու կոշկագործական արհեստանոցներ:

Ունենալով բարձր ճաշակ ու խորաթափանց միտք` նա նկատում էր տաղանդավոր ու խոստումնալից գրողներին և ամեն կերպ սատարում նրանց: Նա վճռական դեր է խաղացել մանավանդ Հովհ. Թումանյանի ստեղծագործական կյանքում: Նրա մեկենասությամբ  են հրատարակվել Հովհ. Թումանյանի մի քանի գրքեր: Նրա  հայթայթած միջոցներով է Հ.  Թումանյանն ապաքինվել Աբասթումանում և ի վերջո այս երկու բազմազավակ Թումանյանների (Հովհաննես Թումանյանը տասը  զավակ ուներ, Մարիամ Թումանյանը` վեց) բարեկամությունը վերաճել է սիրո, որը նրանք հերոսաբար անթեղել են իրենց սրտում`  երբեք չանցնելով «քնքուշ բարեկամության» սահմանները:

Շատ կարող ենք խոսել իշխանուհի Մարիամ Թումանյանի մասին , քանի որ նա ժամանակին ամբողջ կովկասահայության հայտնի դեմքերից էր և իր ժամանակի մոտ ութ խոշոր կազմակերպությունների գործուն անդամ, սակայն անդրադառնանք Դիլիջանում գտնվող Մարիամ Թումանյանի առանձնատանը:

1979 թվականին  Հովհաննես Շարամբեյանի նախաձեռնությամբ իշխանուհի Մարիամ Թումանյանի ամառանոցը վեր է ածվում Ժողովրդական արվեստի թանգարանի՝ պահպանելով առանձնատան իր նախկին կոլորիտն ու արվեստագիտական ոգին:

This slideshow requires JavaScript.


Թողնել մեկնաբանություն

Վերջին գրառումները: Դիլիջանյան պատմություններ

Բանջարով ապուր

Դիլիջանն ունի շատ հարուստ և յուրահատուկ խոհանոց: Դիլիջանի ավանդական կերակրատեսակներից են եղել կորկոտը, խաշիլը, ավելուկով փթռուկը, տհալով կարտոֆիլը, կոնչոլը և այլն: Տարածված  են եղել  սինդրիկով, բանջարով, դանդուռով աղցանները, ինչպես  նաև տապակած ծնեբեկը, սիբեխը, ծտի պաշարը, շուշանն ու իսկոթը: Խմորեղեններից հայտնի են՝  կաթնահունցը, նազուկը, բիշին: Դիլիջանցիները պատրաստել են նաև քաղցր ապուրներ որոնցից են հոնաչրով, սալորաչրով և […]

Դմիտրի Տոմիչ

Դիլիջանի երկրագիտական թանգարանի դիմացի մայթին, այնտեղ ուր մի ժամանակ ռուսական ուղղափառ եկեղեցին էր, կա մի համեստ հուշաքար, որի վրա ռուսերեն լեզվով գրված է. <<Капитан русской армии Томич Дмитрий Стояанович. 1858-1907 гг.>>:  Իսկ ո՞վ է այս Տոմիչը,  որ մինչ օրս կանգուն է նրա հիշատակը պահպանող հուշաքարը: Դմիտրի Տոմիչը ռուսական բանակում ծառայող բազում սերբերից մեկն էր:

Աղջկա բերդ

Աղջկա բերդ ամրոցը գտնվում է Դիլիջան քաղաքից մոտ 25 կմ հյուսիս-արևելք, անտառապատ սարի գագաթին։ Ամրոցի ներսում, ավերված բնակարաններից բացի կան երկու ջրամբարներ և խաչաձև հատակագիծ ունեցող եկեղեցի։ Ամրոցի պատմա-հնագիտական արժեքը շատ մեծ է, որովհետև լավ պահպանվել է նրա ամբողջականությունը։ Ըստ ավանդության մի գեղեցկուհի երիտասարդ իշխանուհի է եղել։ Շատ իշխաններ են ցանկացել ամուսնանալ նրա հետ, սակայն

Իշխանուհի Մարիամ Թումանյանի ամառանոցը Դիլիջանում

Դիլիջանում  նվիրական անունների հետ կապված մասունքներ շատ կան, բայց դրանց մեջ առանձնանում է իշխանուհի Մարիամ Թումանյանի առանձնատունը: Իրականում սա մասունք է ոչ միայան Դիլիջանի, այլ ՝ ամբողջ  Հայաստանի համար: Ամառանոցն այս Աղստև գետի ափին  կանգնած նախշավոր պատշգամբով երկհարկանի շենք է, որտեղ հյուրընկալվել են  Հովհաննես Թումանյանը, Ալեքսանդր Շիրվանզադեն, Արմեն Տիգրանյանը, Լեոն, Ավետիք Իսահակյանը, Ազնիվ Հրաչյան, Սիրանույշը, […]

Տզրկա լճի լեգենդները

Այժմյան Գոշի լիճը  դարեր շարունակ  հայ թագավորների որսատեղին է եղել և նրա մասին հիշտակվել է դեռ վաղ անցյալում: Գանձակեցին իր աշխատության մեջ  այդ լիճը կոչել է <<Տզրկա>> ծով.  գուցե այն ժամանակ լիճն ավելի մեծ չափեր է ունեցել: Վերջինիս մակերեսի մասին մեզ ստույգ տվյալներ չեն հասել, սակայն նրա հետ կապված շատ լեգենդներ կային: Ասում են այն […]