Դիլիջանյան պատմություններ

Գլխավոր » Պատմություններ » Դիլիջան տեղանունն առաջացել է անձնանունից

Դիլիջան տեղանունն առաջացել է անձնանունից

Advertisements

«Դիլիջան» տեղանվան առաջացման շատ տարբերակներ կան, ինչպես նաև քաղաքի հիմնադրման տարբեր տարեթվեր, սակայն մեր պարտք ենք համարում  անդրադառնալ  մեր համաքաղաքացի Վանիկ Բեգլարյանի աշխատություններին և հակիրճ ներկայացնել ուսումնասիրությունների արդյունքում նրա կողմից վեր հանած պատմական տվյալները:

Մոսկվայի  կայսերական հնագիտության ընկերության անդամ՝ պատմաբան Մ. Սմբատյանի «Տեղեկագիր Գեղարքունիքի ծովազարդ գավառի» աշխատությունում կարդում ենք. «Հովհաննեսի թոռ, Տեր-Մաթևոսի որդի Դիլիջանը իր որդիներ Աբրահամի, Սարգսի, Փիրհամզի և իր կին Սիրմայ խաթունի հետ տեղափոխվել է Գավառից Ղշլաղ,  ուր և  1544թ-ին կապել է կամուրջ»:  Այս վկայությունից հետո պատմաբանը շարադրում է Մելիք Դիլիջանի ուղիղ խոսքը. « Ես՝ Դիլիջանս , շինեցի Արծվաքարս /Ղշլաղ/, գնեցի  ըստակ /դրամով/ մուլքս /անշարժ գույք/ պարոն Սաղաթելի որդի  Շահլուղից ղամայ սուլթանից»:

Մելիք Դիլիջանի անձնանվանը հանդիպում ենք նաև Տաթևի վանքի հարկատուների ցուցակում, ուր կարդում ենք մելիք Մանուչարի, Շահնազարի, Մելիքջանի և 41-րդ համարի տակ Մելիք Դիլիջանի անունները:

Պատմաբան, հնագետ, վիմագրագետ Բարխուդարյանը նշում է. « Արժե հիշատակել երևան եկած մի նոր անուն՝ Դիլիջան յուր կին Սիրմայ խաթունի հետ…: Սրանց սերնդի մի քանի անդամներ իրենց մասին գրում են Դիլիջանի որդի կամ թոռ…»

Այս անձնանվան մասին ժլատ տեղեկությունների հանդիպում ենք նաև Սերո Խանզադյանի մոտ, որտեղ մեջ է բերված շիրմաքրից արտագրված հետևյալ  վկայությունը. «Ես՝ Սարգսի որդի, Դիլիջանի թոռ…» Այնուհետև  փորագրությունը խաթարված է եղել:

Ստույգ հայտնի է մի բան ՝ Դիլիջան տեղանունը գրավոր աղբյուրներում առաջին անգամ հիշատակվել է 1666 թ-ին Երևանից Թիֆլիս գնացած ֆրանսիացի նշանավոր ճանապարհորդ Ժան   Շարդենը  ուղեգրություններում, որտեղ Սևքար և մյուս գյուղերի շարքում  նշվում է նաև Դիլիջանի անունը, որն անառարկելիորեն հաստատում է , որ  «Դիլիջան» տեղանվան պատմությունը 348 տարվա պատմություն ունի:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Վերջին գրառումները: Դիլիջանյան պատմություններ

Բանջարով ապուր

Դիլիջանն ունի շատ հարուստ և յուրահատուկ խոհանոց: Դիլիջանի ավանդական կերակրատեսակներից են եղել կորկոտը, խաշիլը, ավելուկով փթռուկը, տհալով կարտոֆիլը, կոնչոլը և այլն: Տարածված  են եղել  սինդրիկով, բանջարով, դանդուռով աղցանները, ինչպես  նաև տապակած ծնեբեկը, սիբեխը, ծտի պաշարը, շուշանն ու իսկոթը: Խմորեղեններից հայտնի են՝  կաթնահունցը, նազուկը, բիշին: Դիլիջանցիները պատրաստել են նաև քաղցր ապուրներ որոնցից են հոնաչրով, սալորաչրով և […]

Դմիտրի Տոմիչ

Դիլիջանի երկրագիտական թանգարանի դիմացի մայթին, այնտեղ ուր մի ժամանակ ռուսական ուղղափառ եկեղեցին էր, կա մի համեստ հուշաքար, որի վրա ռուսերեն լեզվով գրված է. <<Капитан русской армии Томич Дмитрий Стояанович. 1858-1907 гг.>>:  Իսկ ո՞վ է այս Տոմիչը,  որ մինչ օրս կանգուն է նրա հիշատակը պահպանող հուշաքարը: Դմիտրի Տոմիչը ռուսական բանակում ծառայող բազում սերբերից մեկն էր:

Աղջկա բերդ

Աղջկա բերդ ամրոցը գտնվում է Դիլիջան քաղաքից մոտ 25 կմ հյուսիս-արևելք, անտառապատ սարի գագաթին։ Ամրոցի ներսում, ավերված բնակարաններից բացի կան երկու ջրամբարներ և խաչաձև հատակագիծ ունեցող եկեղեցի։ Ամրոցի պատմա-հնագիտական արժեքը շատ մեծ է, որովհետև լավ պահպանվել է նրա ամբողջականությունը։ Ըստ ավանդության մի գեղեցկուհի երիտասարդ իշխանուհի է եղել։ Շատ իշխաններ են ցանկացել ամուսնանալ նրա հետ, սակայն

Իշխանուհի Մարիամ Թումանյանի ամառանոցը Դիլիջանում

Դիլիջանում  նվիրական անունների հետ կապված մասունքներ շատ կան, բայց դրանց մեջ առանձնանում է իշխանուհի Մարիամ Թումանյանի առանձնատունը: Իրականում սա մասունք է ոչ միայան Դիլիջանի, այլ ՝ ամբողջ  Հայաստանի համար: Ամառանոցն այս Աղստև գետի ափին  կանգնած նախշավոր պատշգամբով երկհարկանի շենք է, որտեղ հյուրընկալվել են  Հովհաննես Թումանյանը, Ալեքսանդր Շիրվանզադեն, Արմեն Տիգրանյանը, Լեոն, Ավետիք Իսահակյանը, Ազնիվ Հրաչյան, Սիրանույշը, […]

Տզրկա լճի լեգենդները

Այժմյան Գոշի լիճը  դարեր շարունակ  հայ թագավորների որսատեղին է եղել և նրա մասին հիշտակվել է դեռ վաղ անցյալում: Գանձակեցին իր աշխատության մեջ  այդ լիճը կոչել է <<Տզրկա>> ծով.  գուցե այն ժամանակ լիճն ավելի մեծ չափեր է ունեցել: Վերջինիս մակերեսի մասին մեզ ստույգ տվյալներ չեն հասել, սակայն նրա հետ կապված շատ լեգենդներ կային: Ասում են այն […]

%d bloggers like this: